Թուրքիայում գրանցվել են արեւմտյան Նեղոսի վիրուսով վարակվելու առաջին դեպքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2010 16:14

Թուրքիայում գրանցվել են արեւմտյան Նեղոսի վիրուսով վարակվելու առաջին դեպքերը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր տեղեկատվություն Է տարածել տեղական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:

Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղն ավելի վաղ հայտարարել Է, որ իր գերատեսչությունը բնակչության եւ հիվանդանոցներ դիմած քաղաքացիների մանրակրկիտ մոնիթորինգ Է անցկացնում: Ուժեղացված միջոցներ են ձեռնարկվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Հունաստանում այդ վիրուսից առաջին զոհերի մասին: Ներկայում այդ երկրում զոհվածների թիվը 18 Է, ավելի քան 150-ը վարակված են:

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply