ՉԱՐԵՆՑԻ ԿՅԱՆՔԻՑ. անհայտ բռնաբարության փորձը

ՄՇԱԿՈՒՅԹ | | May 27, 2009 13:54

charents-1Մի նո֊րահայտ փաս֊տաթուղթ ար֊ձանագրում է, թե Չարենցը փոր֊ձել է բռնաբարել եր֊կու քույրերի: Հայաս֊տանի ազգային ար֊խիվի պահոցներում պահպանվող այդ վավերագիրը (ֆ. 972, ցու֊ցակ 1, գործ 125, էջ 70) գրել է Չարենցի մո֊լի հակառակորդ, բանաս֊տեղծ Ազատ Վշտու֊նին:

1920-ական թվականներին ծայր առած գրական պայքարի ժամանակ հակառակորդ թևերի անհանդուր֊ժո֊ղականությունն ավելի ու ավելի հաճախ էր ուղեկց֊վում «գոտկատեղից ներքև» հասցվող հար֊վածներով, մաս֊նավորապես` հակառակորդի դեմ անձնական կյանքի` հասարակության համար անընդունելի դրվագներ օգտագործելով: Անվանար֊կումները, զրպար֊տությունները, սուր բախումները դար֊ձել էին այդ շիկացած մթնո֊լորտի անբաժանելի բաղկացու֊ցիչ֊ները: Եվ պատահական չէր, որ առավել հաճախ դրանց թիրախն էր դառ֊նում հենց Եղիշե Չարենցը, ո֊վ, լինելով չափազանց բարդ ու հակասական կեր֊պար, աչ֊քի էր ընկնում իր թուլություններով, մո֊լո֊րություններով և սկանդալային պատ֊մություններով, ո֊րոնց թվում այս ներ֊կայաց֊վող միջադեպը մինչ օրս վրիպել է կենսագիր֊ների ուշադրությունից:

Չարենցի ամենաաղմկահարույց սկանդալը, ինչ֊պես հայտ֊նի է, այն էր, երբ 1926 թ. սեպ֊տեմբերի 5-ին նա կրակեց օ֊րիորդ Մարիաննա Այվազյանի վրա և արդյունքում շուրջ կես տարի անց֊կաց֊րեց Երևանի ուղղիչ տանը: Նրան վաղաժամկետ ազատ ար֊ձակեցին, սակայն, ինչ֊պես երևում է այս փաս֊տաթղթից, ազատ֊վելուց հետո էլ նա շարու֊նակում է սկանդալները, և փաս֊տորեն, ազատազր֊կումը «դասե չեղավ նրա համար ու չար֊գելակեց բանաս֊տեղծին իր գայթակղություններն իրագործելուց: Եր֊կու տարի անց, ըստ այս փաս֊տաթղթի, Չարենցը կրկին հայտնվում է հեր֊թական «քաջագործությանե կիզակետում` այս անգամ Թիֆլիսում:

Ազատ Վշտու֊նին, այս միջադեպը հակառակորդի դեմ որպես զենք օգտագործելով, դիմում է գրում Խորհր֊դային Հայաս֊տանի պրո֊լետ գրողների ասոցիացիա(ստեղծվել է 1922թ.), որ Չարենցին հեռաց֊նեն: Սակայն այս փորձն անհաջողության է ենթարկվել, և Չարենցին ոչ ոք չի փոր֊ձել հեռաց֊նել ասոցիացիայից, և այդ միջադեպին չի հաջոր֊դել իրավապահների ար֊ձագանքը կամ որևէ հրապարակային հաղորդում: Հնարավոր է` Վշտու֊նին ո֊րոշել էր զրպար֊տել Չարենցին (ինչ֊պես վար֊վել էր շատ անգամներ) կամ սկանդալի գույները խտաց֊նել, կամ էլ Չարենցն իս֊կապես այն ժամանակ ազդեցիկ պաշտ֊պաններ ու հո֊վանավոր֊ներ ուներ: Փոխարենը պատ֊ժամիջոց֊ներ կիրառ֊վեցին հենց Վշտու֊նու նկատ֊մամբ և հեռաց֊րեցին ասոցիացիայից£ Հեռաց֊ման ո֊րոշումը, ըստ մի այլ փաս֊տաթղթի, հիմնավոր֊վում է կազմակեր֊պության մեջ լար֊վածություն ստեղծելու հանգամանքով:

«ԽՀՊԳԱ կենտ֊վար֊չության կոմֆրակցիային
Խ. Հայաս֊տանի պրո֊լետգրողների ասոցիացիայի և Հայաս֊տանի կոմկուսի
անդամ Ազատ Վշտու֊նուց
Դիմում
ԽՀՊԳ կենտ֊վար֊չության կոմֆրակցիան, ինչ֊պես նաև Խ. Հայաս֊տանի պրո֊լետգրողների ասոցիացիայի ամեն մի անդամ, շատ լավ գիտի ասոցիացիայի անդամ Եղիշե Չարենցի նախանց֊յալ տար֊վա խուլիգանական ելույթի մասին, ո֊րի համար նա բանտարկվեց և ար֊տաքսվեց Հայաս֊տանի սահմաններից դուրս:
Հակառակ դրան` ՀՊԳ և կենտ֊վար֊չության մի քանի անդամներ այս տարի Թիֆլիսում հանդիսավոր ելույթով նո֊րից նրան ընդունեցին ԽՀՊԳ ասոցիացիայի շար֊քերում և անմիջապես դարձրին նրան կենտ֊րոնական վար֊չության անդամ: Դրանից հետո Եղիշե Չարենցը դարձյալ զբաղվում է հար֊բեցողությամբ և խուլիգանական ելույթներով:
Սույն թվի հոկտեմբեր ամսին մի քանի կուսակցական պատաս֊խանատու ընկեր֊ների հետ նա կատարում է նո֊րից մի խուլիգանական ակտ` գիշերը սաս֊տիկ հար֊բելով և հար֊ձակվելով մի տան վրա, որպես֊զի կոտրի եր֊կու աղջիկների սենյակի դուռը և բռնաբարի նրանց:
Այդ պատ֊ճառով դիմում եմ ձեզ հետևյալ առաջար֊կությամբ.
1. Անմիջապես պահանջել Եղիշե Չարենցից «Նո֊յեմբերե միության բո֊լոր դրամական հաշիվ֊ները և ար֊խիվը:
2. Ար֊տաք֊սել Եղիշե Չարենցին ՀՊԳՄ ասոցիացիայից այն պատ֊ճառով, որ նա իր խուլիգանական արար֊քով վար֊կաբեկում է ասոցիացիան և որպես կենտ֊վար֊չության անդամ ոչ մի աշխատանք չի կատարում միության մեջ:
Եթե կենտ֊վար֊չությունը մի շաբաթվա ընթաց֊քում չլուծի այդ խնդիր֊ները, ես ստիպ֊ված կլինեմ մեծ ցավով հրաժար֊վել ՀՊԳՄ անդամ լինելուց:
Ա. Վշտու֊նի:
Հ. Գ.- Խնդրում եմ այս հար֊ցը նույնպես փոխադրել Երևանի կազմակեր֊պության կոմֆրակցիա:
1928 թ., նո֊յեմբերի 19»:

Դիտվել է 3092 անգամ:
Print Friendly

Leave a Reply