Ըստ գիտնականների՝ քնի պակասը մեծացնում Է շաքարախտով հիվանդանալու վտանգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2010 16:01

Քնի պակասը մեծացնում Է շաքարախտով հիվանդանալու վտանգը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանը Ուորիկի համալսարանից (Անգլիա, Ուորիկշիրի կոմսություն) բրիտանացի գիտնականները եկել են իրենց կողմից անցկացված վեցամյա հետազոտությունից հետո, որը երեքշաբթի հրապարակվել Է «Համաճարակաբանության տարեգիրք» բժշկական պարբերական հրատարակության մեջ:
Գիտնականները պարզել են, որ ուղղակի կապ գոյություն ունի անբավարար քնի եւ մարդու օրգանիզմում նախադիաբետային պայմանների ձեւավորման միջեւ: Նման պայմաններում մարդկանց օրգանիզմը կորցնում Է արյան մեջ գլյուկոզայի արդյունավետ կարգավորման ընդունակությունը, ինչը մեծացնում Է երկրորդ տիպի շաքարախտով (ինսուլինից կախվածության դիաբետ) : 1455 մարդու առողջության մի քանի տարվա դիտարկումներից հետո բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ վեց ժամից պակաս կանոնավոր գիշերային քնի դեպքում նախադիաբետային պայմանների զարգացման հավանականությունը աճում Է երեք անգամ՝ համապատասխան հետեւանքներով:

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply