ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հայտարարել է Վրաստանում ժողովրդագրական իրավիճակի բռնի փոփոխության անթույլատրելիության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2010 14:43

Սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը քննարկել է«ՎՈՒԱՄ տարածքում ձգձգվող հակամարտությունները և դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության և զարգացման վրա» օրակարգային հարցը: Արդյունքում ընդունվել է Աբխազիայից և Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների վիճակի մասին բանաձև, որում  «մտահոգություն է հայտնվում Վրաստանում հակամարտությունների հետևանքով ժողովրդագրական իրավիճակի բռնի փոփոխության կապակցությամբ»: Բանաձևին«կողմ» են քվեարկել  50, «դեմ»` 17, «ձեռնպահ»` 86 երկրներ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջը:

Գլխավոր վեհաժողովը ճանաչել է «բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների ու նրանց ժառանգների` անկախ ազգությունից, վերադարձի իրավունքն իրենց տներ Վրաստանի ամբողջ տարածքում, այդ թվում Աբխազիայում և Հարավային Օսիայում»:

Ընդունված բանաձևում ընդգծվում է հակամարտությունների հետևանքով տուժած տեղահանվածների և փախստականների գույքային իրավունքների պահպանման անհրաժեշտությունը:

Դիտվել է 1917 անգամ:
Print Friendly

Leave a Reply