Հրադադարի ռեժիմը խախտվել է 27 անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 8, 2010 14:17

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համամետաբար կրճատվել են: Ինչպես «Անկախ»-ին տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամլո ծառայությունից, Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից 27 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply