Բախումներ` ռինգում հանդիպումը չսկսած

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 10, 2009 17:58

Վիկ ԴարչինյանԵրեկ ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Սանռայզ քաղաքում լրագրողներին են հանդիպել թեթեևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը և գանացի, գերթեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների (IBF վարկածով) աշխարհի չեմպիոն Ժոզեֆ Ագբեկոն: Այս մարզիկները ռինգում միմյանց հետ ուժերն են չափելու հուլիսի 11-ին:
Դարչինյանը կրում է «Կատաղած ցուլ», իսկ Ագբեկոն` «Կինգ Կոնգ» մականունը: Ագբեկոն ասել է , որ հարգում է իր մրցակցին և այդ է պատճառը, որ պատրաստվում է նրան մի լավ ծեծել: «Այս մրցամարտը հնարավորություն կտա աշխարհին ապացուցել, թե ես որքան ուժեղ եմ: Վիկի երկրպագուները կմնան զարմացած: Բայց ես չեմ զարմանա: Վիկն էլ գիտի, որ ինքը կործանվելու է: Այդ մրցամարտից հետո նրան կկոչեն ոչ թե «Կատաղած ցուլ», այլ «Կատաղած թյուրիմացություն»,-սպառնացել է նա:
Դարչինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մրցամարտերի կազմակերպիչ Դոն Կինգն իրեն հնարավորություն է տվել մրցելու Ագբեկոյի հետ և ևս մեկ չեմպիոնական գոտի նվաճել:
«Ես միշտ ցանկանում են հաղթել նոկաուտով:Մրցավարների որոշմամբ` առավելության հասնելը ձանձրալի է, այդ է պատճառը, որ մրցակցիս նոկաուտի կենթարկեմ: Ես կկատարեմ իմ խոստումը, և հանդիսականները կխղճան Ագբեկոյին»,- ասել է Դարչինյանը:
33-ամյա հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 35 մրցամարտից հաղթել է 33-ում, կրել է 1 պարտություն և 1 հանդիպում ավարտել է ոչ-ոքի:
29-ամյա Ագբեկոն անցկացրած 27 հանդիպումից 26-ում հաղթել է և կրել է 1 պարտություն:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply