Հայ զինծառայողները մասնակցում են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ընթացող զորավարժություններին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 8, 2010 14:04

Այսօր  ՀՀ ԶՈՒ 10 հոգանոց ռազմաբժշկական ստորաբաժանումը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից ԳհԽ շրջանակներում կազմակերպվող «Բժիշկ-2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով կմեկնի Բուդվա, Մոնտենեգրո: Ամենամյա այս զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են 2004 թվականից: Զորավարժության հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների դեպքում բազմազգ փրկարարական առաքելությունների կազմում կամ միջազգային խաղաղապահ գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և Գործընկեր երկրների ռազմական բժիշկ-մասնագետների և բժշկական ստորաբաժանումների գործելու հմտությունների զարգացումը:

Սեպտեմբերի 1-ից ՀՀ ԶՈՒ կապի զորքերի 20 հոգանոց խումբը Գերմանիայում և Ռումինիայում համատեղ մասնակցում է կապի և հաղորդակցության համակարգերի կիրառման «Համատեղ ձգտում-2010» ամենամյա զորավարժությունը: Զորավարժությունն անցկացվում է ԳհԽ շրջանակներում՝ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանավորությամբ: Զորավարժության նախնական պլանավորման համաժողովը անցկացվել է Երևանում ս.թ. հունվար ամսին:

Սեպտեմբերի 4-17-ը Ուկրաինայի Լվով քաղաքի Յավորիվ ուսումնական կենտրոնում ԳհԽ շրջանակներում անցկացվում է ԱՄՆ – ուկրաինական համատեղ խաղաղապահ գործողությունների զորավարժությունը, որի հրամանատարաշտաբային մասին, ի թիվս այլ գործընկեր երկրների, մասնակցում է նաև Հայաստանը` շտաբային երկու սպաներով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply