Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ չունի` մարդահամարի անցկացման համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 10, 2009 18:17

Տիգրան ՍարգսյանՀայաստանում իրականացվելիք առաջիկա մարդահամարի ծախսերի միայն 21 տոկոսը հնարավոր կլինի ֆինանսավորել պետական բյուջեից· այս մասին այսօր ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիմպան ժամանակ:

Սարգսյանը դիմել է միջազգային դոնոր կազմակերպություններին՝ խնդրելով հնարավորության դեպքում մարդահամարի անցկացման գործում Հայաստանին ցուցաբերել ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն:

Մարդահամարի համապետական հանձնաժողովը դեռ գարնանն է կազմել 2009-2013 թվականների մարդահամարի նախահաշիվը՝ 2,5 մլրդ դրամ, որից 1,9 մլրդ-ը նախատեսված է 2011-ի համար:

Կառավարության որոշմամբ` մարդահամարն անցկացվելու է 2011թ. հոկտեմբերի 12- 21-ը, իսկ փորձնական մարդահամարը կիրականացվի 2010թ. ապրիլի 14-23-ը` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Տավուշի մարզի Գետահովիտի, Գանձաքարի, Աչաջրի եւ Խաշթառակի գյուղական համայնքներում:

Վարչապետն ասել է, որ մարդահամարի իրրականացման համար 2011թ. ներգրավվելու է ավելի քան 16 հազար ժամանակավոր աշխատակից, ինչը «կարևոր է նաև մարդկանց զբաղվածությունն ապահովելու և ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու իմաստով»:

Դիտվել է 1658 անգամ:
Print Friendly

Leave a Reply