ՆԱՏՕ-ի փորձագետները չորսօրյա այցով Վրաստանում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2010 13:43

ՆԱՏՕ-ի մի խումբ փորձագետներ երեկ ժամանել են Վրաստան, որպեսզի գնահատեն, թե որքանով Է կատարվում երկրի այն պարտավորությունները, որ նախատեսված են Տարեկան ազգային ծրագրով (ANP) եւ պլանավորման գործընթացով (PARP): Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության այսօր տարածված հաղորդագրության մեջ: Երեքշաբթի փորձագետների խումբն այցելել Է պաշտպանության նախարարություն, որտեղ կայացել Է հանդիպում պաշտպանության փոխնախարար Նոդար Խարշիլաձեի, ինչպես նաեւ նախարարության քաղաքացիական գրասենյակի եւ միացյալ շտաբի ղեկավարության հետ:

Այցի շրջանակներում, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը, հանդիպումներ են ծրագրված ֆինանսների, ներքին գործերի նախարարությունների եւ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply