Հայ-բուլղարական համաժողով` Երևանում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 8, 2010 13:33

Սեպտեմբերի 9-10-ը Երևանում տեղի կունենա Հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված են առևտրի, ներդրումների, տուրիզմի, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մանր և միջին գործարարության , կրթության և գիտության, մշակույթի և քաղաքաշինության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր. Այս մասին հաղորդում է Տրանսպորտիև կապի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

Նշենք, որ Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմը նախագահում է  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, իսկ բուլղարական կողմը` Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ալեքսանդր Ցվետկովը:

Հայ-բուլղարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2008թ.-ի դեկտեմբերին` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply