Գրքի ցուցահանդես-վաճառք` Երեւանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 8, 2010 12:55

Երեւանում սեպտեմբերի 22-24-ը կանցկացվի գրքի ցուցահանդես-վաճառք, որը կազմակերպում է Հրատարակիչների ազգային ասոցիացիան ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը, ցուցահանդես-վաճառքին մասնակցելու են հանրապետության 40 հրատարակչություններ, որոնք կներկայացնեն վերջին տարիներին հրատարակված լավագույն գրքերը:

«2012թ-ին Հայաստանում մեծ շուքով նշվելու է Հայկական գրատպության 500-ամյակը, նույն տարվա համար Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ կարեւորագույն իրադարձություններին ընդառաջ էլ մենք նախատեսում ենք անցկացնել գրքի ցուցահանդես վաճառք»,-ասաց Վ. Խաչատրյանը: Նրա խոսքով, նման միջոցառումները հնարավորություն են տալիս եւս մեկ անգամ հասարակությանը «մոտեցնել» գրքին: Ասոցիացիան նախատեսում է գրքի ցուցահանդեսներ կազմակերպել նաեւ հանրապետության մարզերում:

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply