Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում հրդեհ չի բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2010 12:49Այսօր առավոտյան` ժամը 10.35-ին, ոստիկանության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մասում ահազանգ է հնչել, որ «Մարշալ Բաղրամյան» կայարանում հրդեհ է բռնկվել:
Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, ԱԻՆ հրդեհաշիջման շտաբը և 6 հրշեջ մեքենա: Փակվել է կայարանի ելումուտը, անջատվել է էլեկտրական սնուցումն ու դադարեցվել է կայարանի աշխատանքը:
Պարզվել է, որ կայարանի լուսավորության սնուցման վահանակում, մալուխների կարճ միացման հետևանքով, ծուխ է առաջացել և տարածվել:
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ կայարանին որևէ վտանգ չի սպառնում:
Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը չի դադարեցվել:
Հանգամանքները պարզվում են: