Հրդեհներ Երևանում և մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 8, 2010 11:41

Սեպտեմբերի 7-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Ազատության պողոտային հարակից տարածքում այրվել է 5000 քմ. խոտ եւ 30 ծառ, Նորք Մարաշ հասցեին հարակից տարածքում` 7500 քմ. խոտ, Նորագավթի 1-ին փողոցին հարակից տարածքում` 4 հա խոտ, Հրազդանի կիրճում գտնվող “Արաբկիր” մանկական զբոսայգուն հարակից տարածքում` 2500 քմ. խոտ:

Հրդեհներ են բռնկվել նաեւ` Լոռու մարզի Թումանյան գյուղում. այրվել է 4 պտղատու ծառ, 1000 ք.մ. խոտ,  հարակից տարածքներում` 2 հա խոտ, Նոր Խաչկապ գյուղին հարակից տարածքում`9 հա խոտ, Հարթագյուղ գյուղին հարակից տարածքում` 13 հա խոտ և 1 հա դեկորատիվ ծառ (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ), Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին հարակից տարածքում` 1 հա խոտ եւ թփուտ, Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղին հարակից տարածքում`18 հա խոտ, Արագածոտնի մարզի Ավան գյուղին հարակից տարածքում` 50 հա խոտ, Վայոց ձորի մարզի` Արին գյուղին հարակից տարածքում` 500 հա խոտ (դեպքի վայր են մեկնել` երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչությունից, Վայքից եւ Ջերմուկից հրշեջ-փրկարարներ), Ելփին գյուղին հարակից “Արդարազ” սարի լանջին` 80 հա խոտ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի 34 հասցեին հարակից տարածքում` 2000 քմ. խոտ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասին հարակից տարածքում` 15 հա խոտ, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում` 2000 քմ. խոտ, Տավուշի մարզի Կողբ գյուղի “Դեղձուտ” հանդամասում` 8 հա խոտ, Շիրակի մարզի Բենիամին գյուղում` 4 հա հնձած ցորենի արտ, Ղարսի խճուղում գտնվող “Մայր Հայաստան” հուշահամալիրին հարակից տարածքում` 2 հա խոտ (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ), Գեղարքունիքի մարզի` Շորժա գյուղի արգելոցի տեղամասում`40 հա խոտածածկ տարածք և 40 ծառ (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ),  Երանոս գյուղին հարակից սարալանջում`10 հա խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ մարվել:

Սեպտեմբերի 7-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.26-ին հրդեհ է բռնկվել Հաղարծին գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.22-ին, մարվել` ժամը 05.48-ին:

Այրվել է Մ. Հախվերդյանին պատկանող անասնագոմի տանիքը` 71 քմ մակերեսով, եւ այնտեղ պահեստավորված 20 տ անասնակերը:

Սեպտեմբերի 8-ին, ժամը 03.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Թևոսյան փողոցում գտնվող թիվ 2 տրոլեյբուսի հավաքակայանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.30-ին, մարվել` ժամը 04.22-ին:

Այրվել է թիվ 030 համարանիշով տրոլեյբուսը:

Նույն օրը Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.45-ին հրդեհ է բռնկվել Չկալովկա գյուղում գտնվող “Բարդիներ” հանգստյան գոտու տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.09-ին, մարվել` ժամը 06.23-ին:

Այրվել է վագոն-տնակի ներքին երեսպատումը` 27 քմ. մակերեսով եւ երկու մահճակալ:

Նույն օրը Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 05.27-ին հրդեհ է բռնկվել Նորամարգ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.58-ին, մարվել` ժամը 06.45-ին:

Այրվել է Մ. Շահբազյանին պատկանող անասնագոմի տանիքը` 24 քմ. մակերեսով, եւ այնտեղ պահեստավորված 100 հակ անասնակերը:

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply