Յուրի Պատրիկեևը` արծաթե մեդալկիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 8, 2010 10:44

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ , գերծանրքաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեևը բավարարվեց արծաթե մեդալով:Մեր երկրի ներկայացուցիչը եզրափակչում զիջեց իր վաղեմի մրցակից Միխայ Լոպեսին: Կուբացի օլիմպիական խաղերի չեմպիոնն առավելության հասավ 4:0 հաշվով:Սա մեր երկրի ներկայացուցիչների երկրորդ մեդալն է այս ստւգատեսում: Ավելի վաղ բրոնզե պարգևի էր տիրացել 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը:

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply