Ղարաբաղը 2010-ին օգնություն չի ստանա ԱՄՆ-ից, իսկ Հայաստանին կտրամադրվի ընդամենը 30 մլն դոլար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 10, 2009 17:29

usa_senate12009 թ. ԱՄՆ սենատը Հայաստանին տրամադրել էր 48 մլն դոլար, իսկ հաջորդ տարի կտրամադրի ընդամենը 30 մլն. այս տվյալները տրամադրել է Ամերիկայի հայկական համագումարը:

«ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակությունը նպատակ ունի թեթևացնել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման ազդեցությունը: Եվ մենք կշարունակենք աշխատանքներ տանել Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հետ` ստանալու առավելագույն դրամանական օգնություն Հայատանի և Լեռնային Ղարաբաղի համար»,- ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Նախնական տվյալներով` Հայաստանին հատկացվելու էր 48 մլն դոլար, ինչպես նախորդ տարի, իսկ Ղարաբաղին` 10 մլն:

Սակայն երեկ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատեց Հայաստանին ընդամենը 30 մլն դոլար հատկացնելու, իսկ Ղարաբաղին ոչինչ չտրամադրելու որոշումը:

Հիշեցնենք, որ Բարաք Օբաման ավելի վաղ կոչ էր արել Հայաստանին տալ միայն 30 մլն դոլար: Իսկ ըստ որոշ աղբյուրների` Սենատն առաջարկել է Ադրբեջանին հատկացնել 22 մլն դոլար:

Իսկ Հայ դատի Ամերիկայի գրասենյակը երեկ իրենց կայքէջում կազմակերպել էր քվեարկություն` ի նպաստ Հայաստանին 48 մլն դոլար տրամադրելուն:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply