Հաջողությանը շատ մոտ էին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 8, 2010 10:16

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում անցկացրեց երկրորդ հանդիպումը: Մեր երկրի ներկայացուցիչները Սկոպիեյում 2:2 հաշվով ավարտեցին խաղը Մակեդոնիայի ընտրանու հետ: Ի դեպ, առաջինը հաջողության հասան Հայաստանի ներկայացուցիչները: 41-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ մեր երկրի ազգային հավաքականի նորեկ Յուրա Մովսիսյանըանց: Բանյց մեկ րոպե անց Մարիո Ջուրովսկին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Հանդիպման վերջին րոպեին Էդգար Մանուչարյանը մոտ տարածությունից երկրորդ գնդակը խփեց մակեդոնացիների դարպասը` 2:1: Թվում էր, թե հաղթանակը մոտ է: Սակայն տուգանային հրապարակում ձեռքով խաղաց Հայաստանի հավաքականի պաշտպանը, և Իլչո Նաումովսկին հստակ իրացրեց 11 մետրանոց տուգանային հարվածը` 2:2: Այդպես, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ձեռքից բաց թողեցին հաղթանակը:

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply