Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնաց անփոփոխ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2010 20:23
2010 թ. սեպտեմբերի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%:
2010 թ. օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն աճել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 1.8 տոկոսային կետով` կազմելով 9.6%:
Խորհուրդը փաստեց, որ 12-ամսյա գնաճի արագացումը հիմնականում արդյունք է պարենային ապրանքների միջազգային շուկաների և գյուղատնտեսության ոլորտի զարգացումներով պայմանավորված` ՙՀացամթերք՚, ՙԲանջարեղեն և կարտոֆիլ՚ և ՙՄիրգ՚ ապրանքախմբերում գների աճի: Խորհուրդը գնահատում է, որ չնայած գնաճի ցուցանիշը էապես գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը, այդուհանդերձ, այն առաջարկի շոկերի արդյունք է, որոնք, քիչ հավանական է, որ կունենան շարունակական բնույթ: Ակնկալվում է, որ  հետա•ա ամիսներին 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի` կանխատեսվող 1 տարվա հորիզոնում ձևավորվելով նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ:
Միաժամանակ Խորհուրդը միակարծիք է, որ ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի առաջացնում, ավելին, տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը և արժութային շուկայի ներկա զարգացումները շարունակում են նպաստել գնաճային միջավայրի մեղմմանը:
Հաշվի առնելով բացառապես առաջարկի գործոններով գնաճի արագացման փաստը, ինչպես նաև պարենային ապրանքների միջազ•ային շուկաների ապագա զարգացումների անորոշությունները, Խորհուրդը նպատակահարմար գտավ շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply