Կմեկնարկի Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2010 16:08

Սեպտեմբերի 9-ին  ժամը 11:30 Զարգացման հայկական գործակալությունում ՝ հայ- բուլղարական առևտրատնտեսական և  գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստի շրջանակներում, մեկնարկում է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը:

Համաժողովին ներկա կգտնվեն Բուլղարիայի  Հանրապետության տրանսպորտի,  տեղեկատվական տեխնոլոգիաների և  կապի նախարար Ալեքսանդր Ցվետկովը,  Բուլղարիայի հանրապետության  Առևտրաարդյունաբերության պալատի նախագահ պարոն Ցվետան Սիմյոնովը, ՀՀ Տրանսպորտի և Հաղորդակցության նախարար պարոն Մանուկ Վարդանյանը և ՀՀ Առևտրաարդյունաբերության պալատի նախագահ պարոն Մարտին Սարգսյանը և բուլղար գործարարներ:

Այդ մասին հայտնում է Զարգացման հայկական գործակալության մամլո բաժինը:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply