Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 7, 2010 15:58

Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասի  նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի տարածքում: Ժամը 14.58-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Այրվել է ֆաբրիկայի տանիքը` 120 քմ. մակերեսով, 1500 խմ. թղթի թափոն եւ 2000 քմ. մակերսով խոտ:

Ժամը 17.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի “ԷՌԱ” արտադրամասում: Այրվել է արտադրամասի տարածքում կառուցված օժանդակ շինության տանիքը` 2  քմ. մակերեսով, 4 էլեկտրասյուն եւ հարակից տարածքում` 6000 քմ. մակերեսով խոտ:

Նույն օրը բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Լենինգրադյան փողոցին հարակից Դալմայի այգիներում այրվել են` 1 հա խոտ, թփուտ եւ ծառեր, Նորքի 13/95  հասցեին հարակից տարածքում` 2000 քմ. խոտ եւ թփուտ, Արաբկիրի 17 հասցեում` 1000 քմ. խոտ, Շոպրոնի 77 հասցեին հարակից տարածքում` 2000 քմ. խոտ եւ 10 ծառ, Արշակունյաց 272 հասցեին հարակից տարածքում` 1000 քմ. խոտ, Լեփսիուսի 16 հասցեին հարակից տարածքում`1100 քմ. խոտ:

Հրդեհներ են բռնկվել նաեւ` Արագածոտնի մարզի Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից տարածքում. այրվել է 1000  քմ. չմշակված այգի, Լոռու մարզի` Պուշկինո գյուղին հարակից սարալանջին` 30 հա խոտ, Օձուն գյուղում` 2 հա խոտ,  Ստեփանավանի Ամերիկյան թաղամասում` 2000 քմ. խոտ, Գեղասար գյուղին հարակից տարածքում`15 հա խոտ, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից տարածքում` 3 հա խոտ, Օձուն-Այգեհատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից տարածքում` 8000 ք.մ. խոտ,  Վայոց Ձորի մարզի` Վայք քաղաքում` 1.5 հա խոտ, Զառիթափ գյուղին հարակից տարածքում` 15 հա խոտ և թփուտ, Սալլի գյուղին հարակից “Չոր ձոր” հանդամասում` 1 հա խոտ, Ագարակաձոր գյուղի “Չիման” հանդամասում` 4 հա խոտ եւ այգի, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում` 50 հա խոտ, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղին հարակից տարածքում` 5 հա խոտ, Բերդ քաղաքի գերեզմանատանը հարակից տարածքում`1 հա խոտ, Գեղարքունիքի մարզի` Սևանա թերակղզում` 3000 քմ. խոտ եւ 3 ծառ, “Սեւան” ազգային այգում` 50 հա խոտ և 80 ծառ (դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ 42 հրշեջ-փրկարար), Շիրակի մարզի Բասեն գյուղին հարակից սարալանջին` 200 հա խոտ, Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղին հարակից սարալանջին` 11 հա խոտ (դեպքի վայր է երկու մարտական հաշվարկ):

Այս մասին հայտնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply