Պատվավոր պրոֆեսորի կոչում` Հասան Մուստաֆային
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 7, 2010 14:38
Վանաձորում կայացած «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային երկրորդ մրցաշարի ավարտից հետո Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ դոկտոր Հասան Մուստաֆան Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի հետ միասին վերադարձավ Երևան և հանդիպեց Հայաստանի ազգային օլիմպիկան կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում: Համատեղ քննարկվեցին հանդբոլը Հայաստանում զարգացնելու հարցեր: Հանդիպմանը ներկա էր նաև ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Ֆրունզ Ղազարյանը, ով պարոն Մուստաֆային շնորհեց ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում:






Facebook
Tweet This
Email This Post
