Ռոման Ամոյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 7, 2010 13:13

Ռուսաստանի մայրաքաղաքՄոսկվայում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 55 կգ քաշայինների պայքարում վստահ մրցելույթները սկսեց Ռոման Ամոյանը: Նախնական փուլերում նա մեկը մյուսի ետևից տպավորիչ հաղթանակներ տարավ: Իսկ կիսաեզրափակչում Ռոմանն ուժերը չափեց իրանցի նույն հակառակորդի հետ, որը նրա մրցակիցն էր եղել աշխարհի նախորդ առաջնության եզրափակչում: Դարձյալ գոտեմարտեցին  Ամոյանն ու Համիդ Մոհամադ Ռեյհանպուր Սորիանը: Ցավոք, մեր երկրի ներկայացուցիչը կրկին պարտվեց` 0:1, 0:2 հաշվով: Իսկ բրոնզե մեդալի համար Ամոյանը պայքարեց բուլղարացի Վենելին Վենկովի հետ: Մեր մարզիկը վստահորեն հաղթանակ տարավ և դարձավ բրոնզե մեդալակիր: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց նաև ռուսաստանցի Նազիր Մանկիևը: Իսկ Սորիանը եզրափակիչում  4:0 հաշվով հաղթեց հարավկորեացի Գյու Յին Չոնին և վեցերորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Մեր երկրի մյուս ըմբիշներն առաջին օրն անհաջող հանդես եկան և անմասն մնացին խաղարկված պարգևներից: Այսօր Հայաստանի հավաքականի ըմբիշներից մրցագորգ են դուրս եկել 66 կգ քաշային Վահան Ջուհարյանը, 84 կգ քաշային Դենիս Ֆորովը,  120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը:

Դիտվել է 1446 անգամ:
Print Friendly

Leave a Reply