Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը խաղում է ոչ-ոքի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 10, 2009 16:54

Սերգեյ ՄովսիսյանԻսպանիայի Սան Սեբաստիան քաղաքի մարզապալատում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղաղասիրաբար է տրամադրված Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը:
Հայ գրոսմայստերն առայժմ 3 պարտիա է անցկացրել և բոլորն էլ ավարտել է ոչ-ոքի: Մրցաշարի առաջատարն ամերիկացի Հիկարու Նակամուրան է, ով կայացած 3 տուրից հետո ունի 2,5 միավոր: Մովսիսյանը նրանից ետ է մնում 1 միավորով:
Այսօր շախմատիստները հանգստանում են: Իսկ վաղը կայանալիք 4-րդ տուրում Մովսիսյանն ուժերն է չափելու ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ:

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply