Սեպտեմբերի 8-ին Եվրոպայի տնտեսական ֆորումի 20-րդ հոբելյանն է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2010 12:06

Սեպտեմբերի 8-ին Լեհաստանի Կրինիցա քաղաքում կսկսվի Եվրոպայի Տնտեսական Ֆորումը, որը հոբելյանական է: 20-րդ անգամ Կրինիցայում կհավաքվեն ԵՎրամիության եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների և այլոց բարձրագույն իշխանությունների, խոշորագույն ֆիրմաների ղեկավարները` քննարկելու Եվրոպային հուզող քաղաքական և տնտեսական խնդիրները: Այս ֆորումի կենտրոնական նստաշրջաններից մեկը, որին տրվել է «կլոր սեղանի» հատուկ կարգավիճակ, ղեկավարում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նստաշրջանին, որի  անվանումն է`«Հարավային Կովկաս- ինչպես կազմակերպել էֆեկտիվ տարածաշրջանային քաղաքականություն», մասնակցում են Եվրամիության /Պիտեր Սեմնեբի, Տոմաշ Պոռեբա/, Ռուսաստանի /Պետ Դումա` Վլադիմիր Կոլեսնիկով/, Սլովակիայի /Ֆրանտիշեկ Միկլոշկո/ ինչպես նաև Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի պառլամենտների հայտնի ներկայացուցիչներ: Նստաշրջանում առաջին անգամ քննարկվելու է Արցախի անկախության խնդիրը, որը ներկայացվելու է ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի կողմից:

Հարավային Կովկասի երկրների անվտանգությանը նվիրված առաջին նստաշրջանը այս ֆորումում  կայացել է 2009թ-ին: Աշոտ Գրիգորյանի կողմից, առաջին անգամ լայն քննարկման էր ներկայացվել «Հարավային Կովկասի նոր Կոնֆեդերացիայի» գաղափարը, որտեղ առաջարկվում էր մոտակա տասնամյակի ընթացքում սկսել համագործակցություն Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միջև: Համագործակցությունը վերածվելու էր ԵՄ-ին ասոցիացիվ, այնուհետև թեկնածու անդամ դառնալու և հետագայում Կոնֆեդերացիայի մակարդակի հասնելով ԵՄ իսկական անդամի կարգավիճակի:

Ասենք, որ Գրիգորյանի այս տեսությունը 2009թ-ի ֆորումից անմիջապես հետո տպագրվել է Վրաստանի ռուսալեզու մամուլում և տվել է իր առաջին արդյունքը. Վրաստանի նախագահ Սահակաշվիլին` առաջ ընկնելով գործընթացից և մի փոքր ձևափոխելով այն, լծվել է Ադրբեջանի հետ Կոնֆեդերացիա ստեղծելու գաղափարին:

Այս մասին հայտնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply