Մայքլ Ֆելպսն իրեն վերադարձրեց լողի աշխարհի ռեկորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 10, 2009 16:49

Միշել ՖելպսՕլիմպիական խաղերի 14-ակի չեմպիոն, ամերիկացի Մայքլ Ֆելպսն իրեն վերադարձրեց բատերֆլայ ոճով 100մ լողի աշխարհի ռեկորդը: Ինդիանապոլիսում անցկացվող լողի ԱՄՆ առաջնությունում նա թարմացրեց իր հայրենակից Ինա Կրոկերին պատկանող աշխարհի ռեկորդը:
Ի դեպ, վերջինս 2003 թ., այդ մրցատարածությունն անցնելով 50,40 վայրկյանում, բարելավել էր Ֆելպսի աշխարհի ռեկորդը: Ֆելպսի ներկայիս արդյունքն է` 50,22 վայրկյան:
Դառնալով ԱՄՆ-ի չեմպիոն` Ֆելպսն իրավունք ստացավ այս մրցաձևում մասնակցել լողի աշխարհի առաջնությանը, որը հուլիսի 26-ին մեկնարկելու է Հռոմում: Մինչ այդ նա իրավունք էր ստացել աշխարհի առաջնությունում մեկնարկելու բատերֆլայ ոճով 100 և 200մ լողի մրցումներում, համալիր ոճով` 200 և 400 մ լողի մրցումներում, ինչպես նաև ազատ ոճով` 200 մ լողի մրցումներում:
Ներկայումս Ֆելպսին են պատկանում բատերֆլյայ ոճով 100 և 200 մ լողի, համալիր ոճով 200 և 400 մ լողի, ազատ ոճով 200 մ լողի աշխարհի ռեկորդները:

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply