Սյունիքում ծնունդների աճ է արձանագրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2010 16:02

Սյունիքի մարզում օգոստոսին ծնվել է 147 երեխա: Անցած տարվա նույն ամսվա համեմատ ծնունդների թվի աճ է արձանագրվել Մեղրիում` երկուսով, Քաջարանում` չորսով եւ Ագարակում` մեկով: Նորածինների թիվը նվազել է Սիսիանում, Գորիսում եւ Կապանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում մարզում ծնվել է 434 երեխա` չորսով պակաս, քան նախորդ տարվա նույն ամիսներին: Ի դեպ, վերջին հինգ տարում մարզում մայրական մահացածության դեպք չի արձանագրվել:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply