Ամենայն Հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է ԱՄՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2010 15:57

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 5-ին հովվապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց արեւմտյան թեմ: Ինչպես  տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից, այցի շրջանակներում սեպտեմբերի 9-ին ԱՄՆ Հայոց արեւելյան թեմում, Բոստոնում, Նորին սրբությունը կհանդիսապետի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի օրհնության արարողությունը:

Սեպտեմբեր 11-ին Վեհափառ Հայրապետը կկատարի արեւմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղեւոնդ նորակառույց եկեղեցու օծման արարողություն, իսկ 12-ին` Խաչվերացի տոնին, նրա հանդիսապետությամբ նորաօծ տաճարում կմատուցվի Ս. պատարագ: Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղեկցում են Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի այլ ներկայացուցիչներ:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply