Տարեսկզբից Աֆղանստանում զոհվել Է 500 օտարերկրյա զինվորական

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 6, 2010 15:39

2010 թվականին Աֆղանստանում սպանված օտարերկրյա զինվորականների թիվը սեպտեմբերի 6-ի դրությամբ կազմել Է 500: Ինչպես հաղորդել Է Աֆղանստանում գործող անվտանգության օժանդակման միջազգային ուժերի (ISAF) մամուլի ծառայությունը, 500-րդ օտարերկրյա զինվորականը կիրակի սպանվել Է Իսլամական Հանրապետության արեւելյան շրջանում: Այդ տարածաշրջանում գործում են հիմնականում ամերիկացի զինծառայողները: ՆԱՏՕ-ի, ISAF-ի եւ ԱՄՆ-ի զորակազմերից զոհված 500 զինվորներից ու սպաներից 338-ը ամերիկացի զինվորականներ են:

Ամբողջ 2009 թվականի ընթացքում Իսլամական Հանրապետությունում սպանվել Է 520 օտարերկրյա զինծառայող: Դրա հետ մեկտեղ շարունակում Է աճել մարտական գործողություններում եւ աֆղանցիների տեղադրած ականների ու ֆուգասների պայթեցումներից զոհվածների թիվը: Աֆղանստանի ներքգործնախարարության տվյալների համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում Աֆղանստանում ընդհանուր առմամբ զոհվել Է 169 մարդ, այդ թվում՝ 87 խռովարար, 55 խաղաղ բնակիչ եւ ոստիկանության 27 աշխատակից:

Աֆղանստանում գրոհայինների ակտիվությունը նկատելիորեն ուժեղացել Է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք պետք Է տեղի ունենան սեպտեմբերի 18-ին:

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply