Գանձվել է 21,4 մլն դրամ տուգանք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 6, 2010 15:20

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում  տրամադրել է 12 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման լիցենզիա, 17 շահումով խաղի և 3 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչել:

Ընթացիկ տարվա ութ ամիսների տվյալներով` շահումով խաղի, խաղատան և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար 11 մլն 200 հազ., 9 մլն 600 հազ. և  600 հազ. դրամի չափով:  Նույն ժամանակահատվածում 16 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 20 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
Հունվարի մեկից սեպտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում  այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 420 մլն դրամի չափով պետական տուրք, որից 245 մլն դրամը` շահումով խաղերի,  175 մլն դրամը` խաղատների գծով:
Ինչպես հաղորդում է Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը, 2010թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 92 շահումով խաղի, 11 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply