Ֆրանսիայի նախագահը զգուշացնում է Իրանին և Իսրայելին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 10, 2009 16:21
Ֆրանսիայի նախագահն զգուշացրել է, որ Իրանի վրա ցանկացած հարձակում աղետ կբերի ամբողջ աշխարհին: Նիկոլա Սարկոզին միաժամանակ զգուշացրել է, որ պաշտոնական Թեհրանը կենթարկվի ավելի խիստ պատժամիջոցների, եթե հրաժարվի բանակցել միջազգային հանրության հետ իր միջուկային ծրագրի շուրջ: Սարկոզին միաժամանակ «աղետ» է համարել այն տարբերակը, եթե Իսրայելը միակողմանի որոշի ռազմական հարձակում նախաձեռնել Իրանի վրա: «Իսրայելը պետք է հասկանա, որ չի կարող միայնակ որոշումներ կայացնել. Թել Ավիվը պետք է հանդարտ հետևի իրադարձությունների զարգացմանը»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը` ավելացնելով, որ Իրանն արդեն լցրել է իրենց համբերության բաժակը, ու եթե Թեհրանը չհամաձայնի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակել, ապա «թող ակնկալի նորանոր պատժամիջոցներ»:
Al Jazeera






Facebook
Tweet This
Email This Post
