Լավագույնները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 6, 2010 15:29

Վանաձորում կայացած հանդբոլի միջազգային մրցաշարի ավարտից հետո հատոկ հանձնաժողովը, որի կազմում էին մասնակից երկրների հավաքականների գլխավոր մարզիչները, որոշեց տարբեր օղակների, կամ ինչպես հանդբոլում ընդունված է ասել` տարբեր գծերի լավագույն խաղացողներին: Այդ պատվին արժանացան Բելառուսի հավաքականի հանդբոլիստներ Մաքսիմ Բարանևը (աջ անկյուն), Դնիտրի Չիստոբաևը (աջ կիսամիջին), Մաքսիմ Կորշակևիչը (ձախ անկյուն), Հրայր Սալաթյանը (ձախ կիսամիջին, Հայաստան), Իլյա Գոգոլաձեն (կենտրոն, Վրաստան) Շոթա Գրիշիկաշվիլին (առջևի գծի խաղացող, Վրևաստան), Ռեմի Ստամբուլյանը (դարպասապահ, Հայաստան): Մրցաշարի լավագույն ռմբարկուն Իրանի հավաքականի առաջատար Մասուդ Զոհրաբին է, որը 41 գնդակ խփեց մրցակիցների դարպասը: Ամենաերիտասարդ լավագույն մասնակցի համար նախատեսված մրցանակը հանձնվեց Հայաստանի հավաքականի անդամ, վանաձորցի Ստեփան Ղազարյանին:

Դիտվել է 1601 անգամ:
Print Friendly

Leave a Reply