Փոքրիկ հրաշք և մեծ հրավառություն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 6, 2010 14:06
Վանաձորում կայացած «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային երկրորդ մրցաշարի եզրափակիչ ակորդը հիանալի ստացվեց: Հայաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպմանը հետևել ցանկացողների թիվն ավելի շատ էր, քան տրիբունաներում նստաեղեր կան: Եվ մարզապալատի 1200 նստատեղերն էլ զբաղեցված էին, իսկ մեծ թվով մարզասերներ էլ խաղահրապարակում կատարվող անցուդարձին հետևում էին կանգնած: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը,Հանդբոլի միջազգային ֆեեդրացիայի նախագահ Հասան Մուստաֆան, Հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի ծրագրերի իրականցման բաժնի ղեկավար Ֆրանտիշեկ Տաբորսկին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: Մարզապալատի պատվավոր հյուրերի օթյակում տեղ էր զբաղացրել Հայաստանի հանդբոլի ֆեդրացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը, ում մտահղցմամբ իրականացվում էր այս ստուգատեսը: Ի դեպ, նրանն էր այս մրցաշարի բացման և փակման արարողությունների ողջ սցեները, որը շատ տպավորիչ ստացվեց: Սակայն, ամեն բանի մասին հերթականորեն: Ի վերջո, փոքրիկ հրաշք կատարվեց: Ուժեղ մրցակիցների` Բելառուսի, Իրանի, Վրաստանի հավաքականների պայքարում Հայաստանի ընտրանին գրավեց երկրորդ տեղը:ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսայանը հպարտ էր, որ Հայաստանի ներկայացուցիչները պատվով են դուրս եկել փորձությունից: Նա Հայաստանի և Վարաստանի հավաքականների խաղցից հետո լրագրողներին հայտնեց Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ ունեցած իր զրույցի և Հայաստանում հանդբոլի զարգացման հեռանկարների մասին: Վարչապետը մասնավորապես ասաց. «Հանդբոլի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաները սերտ կապի մեջ են:Հանդբոլի միջազգային ֆեդրացիայի նախագահի հետ զրուցել ենք մեր երկրում հանդբոլի զարգացման ապագայի մասին: Միջազգային կազմակերպությունն աջակցելու է, որպեսզի հանդբոլը քարոզվի Հայաստնում, նաև մեր մարզասերները հնարավորություն ստանան հեռուստատեսությամբ դիտել հանդբոլի ուժեղագույն թիմերի մասնակցությամբ միջազգային հանդիպումներ: Դա կնպաստի մարզաձևի մասսայականացմանը: Կա տեսակետ, որ Հայաստանի ներկայացուցիչները թիմային մարզաձևերում իրենց լավ չեն կարող դրսևորել: Չնայած շախմատում հիմնականում ուշադրույան կենտրոնում անհատականություներն են, սակայն Հայաստանի ներկայացուցիչները մեծ հաջողություններ ունեն թիմային մրցումներում: Այնպես որ, այն կարծիքին եմ, որ թիմայի մրցաձևերում էլ մենք ունակ ենք հաջողություններ ունենալու: Եթե բարձր մակարդակով այսպիսի միջազգային մի քանի մրցաշար անցկացվի, ապա վստահ եմ, որ այս մարզաձևով կանոնավոր պարապողների թիվը Հայաստանում կավալանա և նոր հաջողություններ կունենանք: Եթե զարգացման այն արագ տեմպը, որը կիրառվում է հայկական հանդբոլում վերջին երեք տարինրին պահպանվի, ապա առաջիկա հինգ տարում մեր այս մարզաձևի ներկայացուցիչներից կարելի է լուրջ հաջողություններ ակնկալել»: Վարչապետը հայտնեց, որ սպորտը միշտ սիրել է և բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս լող է պարապել:Միջազգային մրցաշարի փակումը շատ տպավորիչ էր: Նախ, բոլորին ողջունեց ՀՀ վարչապետը: Ապա Հասան Մուստաֆան շնորհավորեց միջազգային մրցաշարը հաջող կազմակերպելու համար, հետագա հաջողություններ մաղթեց մասնակիցներին: Ապա մրցանակներ հանձնվեցին մրցաշարի տարբեր օղակների լավագույն հանդբոլիստներին,






Facebook
Tweet This
Email This Post
