Սեմնեբի. «Եվրամիությունն անհանգստացած Է ռազմաճակատի գծի իրադրությունից»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 6, 2010 13:57
Եվրամիությունն անհանգստացած Է վերջին ժամանակներս հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցող միջադեպերից: Այս հայտարարությամբ, ինչպես հաղորդել Է ANS PRESS-ը, հանդես Է եկել այցով Ադրբեջանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Դրա հետ մեկտեղ եվրոպացի դիվանագետը չի ցանկացել մեկնաբանել հայկական կողմում ադրբեջանցի զինված զինծառայողի դիակի գտնվելու հարցը:
Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ նման հարցերով զբաղվում են ԵԱՀԿ-ն եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:






Facebook
Tweet This
Email This Post
