«Հայաստան» ալբոմ-գիրքը պատասխան կլինի «Արևելյան Ադրբեջանի հուշարձանները» ադրբեջանական գրքին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 10, 2009 16:13
Սամվել Կարապետյան

Մեջտեղինը՝ Սամվել Կարապետյան

Մեկ շաբաթից լույս կտեսնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հայաստան» ալբոմ-գիրքը, որը պատասխան է 2007թ. Ադրբեջանում լույս տեսած «Արևելյան Ադրբեջանի հուշարձանները» պատկերազարդ գիրք-ալբոմի, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես Արևմտյան Ադրբեջան, իսկ Էջմիածնի մայր տաճարը` ալբանաթուրքական կոթող:

«Հայկական հուշարձաններն ուսումնասիրող» հկ նախագահ Սամվել Կարապետյանն ասում է, որ այս գիրքն ադրբեջանցիներն օգտագործում են որպես զինամթերք` Հայաստանի դեմ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույնի խոսքով սկսող գիրքը, որը ֆինանսավորել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը, անվճար բաժանվում է անգամ Ֆրանկֆուրտում:

Սամվել Կարապետյանն ասում է, որ Հայաստանը պետական մակարդակով չի արձագանքել Ադրբեջանի նախաձեռնությանը, բայց 12 բաժիններից բաղկացած 1100 լուսանկարով «Հայաստան» գիրքը(որը ֆինանսավորել է «Հայռուսգազարդ»-ը) կծառայի որպես պատասխան քայլ:

Կարապետյանը գոհ չէ ՀՀ մշակույթի նախարարության ուշադրությունից, պատրաստվում է գիրք-ալբոմը ներկայացնել երկրի նախագահին:

«Ծովային անտարբերություն է,-ակնարկելով կառավարությանը`ասում է Կարապետյանը-պետք է մենք էլ հասկանանք, որ մեր գիրքը ևս պետք է օգտագործվի որպես քարոզչություն»:

«Հայաստան»-ի մեջ ներկայացված է մեր երկիրն իր բոլոր կողմերով՝ ճարտարապետություն, լեռներ, ջրային պաշարներ, պատմամշակությանին կենտրոններ և այլն:

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply