Հրդեհներ Երևանում և մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2010 13:10

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում:

Ժամը 18.28-ին դեպքի վայր է մեկնել Ճամբարակից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.10-ին, մարվել` ժամը 19.35-ին:

Այրվել են Կ. Յավրիյանին պատկանող “Զիլ-130” մակնիշի 42 ԼՍ 438 պետհամարանիշի ավտոմեքենայի` առջևի անվադողերը, վարորդի սրահը եւ թափքում բեռնված 1,5 տ անասնակերը:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 06.07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորք-Մարաշ 7-րդ փողոցի թիվ 71 տանը:

Ժամը 06.08-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.32-ին, մարվել` ժամը 06.44-ին:

Այրվել է Պ. Ալեքսանյանին պատկանող տան տանիքը` 20 քմ. մակերեսով:

Սեպտեմբերի 3-5-ը բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` “Քանաքեռ” ՀԷԿ-ին հարակից տարածքում այրվել է 5 հա խոտ, Ահարոնյան 3/2 հասցեին հարակից տարածքում` 2000 քմ., Հովսեփյան 6 հասցեում գտնվող “Օլիմպիոս” կրթահամալիրի տարածքում`1500 քմ., Արագածի 95 հասցեին  հարակից տարածքում` 2000 քմ., “Կորեայի”  ձորում` 3 հա, Արմենակյան 272/3 հասցեին հարակից տարածքում` 5000 քմ., Հով­սեփ­յան փողոցին հարակից տարածքում` 1 հա, Նուբարաշենի 11-րդ փողոցին հարակից տարածքում` 1700 քմ., Տիտոգրադյան 2 հասցեին հարակից տարածքում` 4000 քմ., Դավ­թա­շեն գյուղի 8-րդ փողոցին հարակից տարածքում` 2000 քմ., Գետառի 5 հասցեին հարակից տարածքում` 1500 քմ., Հրազդանի կիր­ճի` “Փարվանա” ռեստորանին հարակից տարածքում` 1,5 հա, Հրազդանի կիրճի` Դավթաշենի կամրջին հարակից տարածքում` 5 հա մակերեսով խոտ:

Հրդեհներ են բռնկվել նաեւ` Կոտայքի մարզի`Գառնի գյուղում. այրվել է 3,5 հա խաղողի այգի, Աբովյան-Բյուրեղավան ավտոճանապարնի 4-րդ կմ-ին հարակից տարածքում` 3000 քմ. խոտ, Չարենցավանի Գանգրահեր տղա փողոցի տարածքում` 24 հա խոտ, Ձորաղբյուր գյուղին հարակից տարածքում` 4000 քմ. խոտ, Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից տարածքում` 4 հա խոտ, Բալահովիտ գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում` 6000 քմ. խոտ և թփուտ, Ալափարս գյուղին հարա­կից տարածքում` 1 հա խոտ, Հրազդանի “Աղբրակ” թաղամասին հարակից տարածքում` 5 հա խոտ, Արգել գյուղին հարակից տարածքում` 7 հա խոտ, Կապուտան գյուղին հարակից տարածքում` 20 հա ցորենի հնձած արտ, Աղավնաձոր գյուղում` 7000 քմ. խոտ, Ջրաբեր գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում` 6 հա խոտ, Չարենցավան քաղաքի գերեզմանատանը հարակից տարածքում` 2,5 հա խոտ եւ թփուտ, Բանավան գյուղում` 20 հա խոտ, Ձորաղբյուր գյուղի ամառանոցներին հարակից տարածքում` 1 հա խոտ, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրի հարակից տարածքում` 2000 քմ. խոտ, Արագածոտնի մարզի`Աշտարակ-Ապարան ավտոմայրուղու 4-րդ կմ-ին հարակից տարածքում` 2 հա խոտ, Տեղեր գյուղին հարակից տարածքում` 50 հա խոտ, Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից տարածքում` 8000 քմ. խոտ և 2000 քմ. խնձորի այգի, Փարպի գյուղին հարակից տարածքում` 2 հա խոտ, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին հարակից տարածքում`12 պտղատու ծառ և  1.5  հա անմշակ խաղողի այգի, Ուջան գյուղում` 3000 քմ. խոտ, Տավուշի մարզի Իջևանի Մետաղագործների փողոցին հարակից տարածքում` 1200 քմ. խոտ, Դովեղ գյուղում` 2 հա խաղողի այգի եւ 5 հա խոտ,  Լուսաձոր գյուղում` 1,3 հա խոտ եւ թփուտ, Գեղաքունիքի մարզի` Կուտական գյուղին հարակից տարածքում` 6 հա խոտ եւ 2 հա եղևնու անտառ,  Դրախտիկ գյուղին հարակից տարածքում` 30 հա խոտ եւ երկաթգծի 10 փայտակոճ, Արդանիշ գյուղում` 20 եղևնի եւ 15 հա խոտ, Արմավիրի մարզի` Նորակերտ գյուղին հարակից տարածքում` 3500 քմ. խոտ, Հացիկ-Արմավիր ավտո­ճա­նա­պար­հի 2-րդ կմ-ին հարակից տարածքում` 1 հա խոտածածկ տարածք և տնկիներ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքին հարակից ”Այդարասի” կոչվող հանդամասում` 8 հա խոտ, Սարալանջ գյուղի մերձակայքում` 4 հա խոտ և 100 քմ. անտառային տարածք, Զառիթափ գյուղում` 20 հա անտառային տարածք և թփուտ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մադան թաղամասում` 2.6 հա խոտ, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում` 10 հա խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ մարվել:

Դիտվել է 1536 անգամ:
Print Friendly

Leave a Reply