Մեքենան ավտոճանապարհից սահել է և ընկել Հրազդան գետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2010 12:57

Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.20-ին ՀՀ ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Փափազյան փողոցի վերջնամասում ավտոմեքենա է շրջվել:

Ժամը 17.22-ին դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեպքի վայրում պարզվել է, որ «Լեքսուս» մակնիշի XGX 063 պետհամարանիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում ավտոճանապարհից սահել է եւ հայտնվել Հրազդան գետում:

Զոհեր և վիրավորներ չկան:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 07.14-ին ահա­զանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ժամը 07.15-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 18 ԼՕ 655 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Զոհեր և վիրավորներ չկան:

Փրկարարների կողմից ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի հատվածից և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Դիտվել է 1643 անգամ:
Print Friendly

Leave a Reply