Արզնի-Շամիրամ ջրանցքում 15-ամյա պատանի է խեղդվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2010 12:53

Կոտայքի մարզից սեպտեմբերի 3-ի երեկոյան Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքով անցնող Արզնի-Շամիրամ ջրանցքը երեխա է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 19.51-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դադարեցվել է ջրի հոսքը Արզնի-Շամիրամ ջրանցքում:

Ժամը 21.30-ին սկսվել են  որոնողափրկարարական աշխատանքները: Աշխատանքներին մասնակցել են նաև Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարները:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 04.05-ին հրշեջ-փրկարարների կողմից ջրանցքի 2-3 կմ-ի հատվածում  հայտնաբերվել է 1995 թ. ծնված Կարեն Մելքոնյանի դին:

Ժամը 04.20-ին զոհվածի դին դուրս է բերվել ջրից եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:

Դիտվել է 1423 անգամ:
Print Friendly

Leave a Reply