Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 6, 2010 12:46

Այսօր  տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 736 մլն 605 հազ. դրամ, որից մրցակցային` 736 մլն 605 հազ. դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 336 մլն 605 հազ. դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 300 003 283 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 12.0664 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը` 12.2997 տոկոս:

Աճուրդին, Ֆինանսների նախարարության տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ,  մասնակցել է 3 դիլեր:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply