Մանկական եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 6, 2010 11:41

Բելառուսի մայրքաղաք Մինսկում նոյեմբերին կայանալիք մանկական «Եվրատեսիլ 2010» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած հայաստանյան նախընտրական փուլի եզրափակիչում ընդգրկված էին 10 մասնակիցներ` Ռազմիկ եւ ընկերները «Let be» երգով, Մասիս Մինասյանը` «Երգեք ինձ հետ», Դալիթան` «Ջրահարսի երգը», Վահագն Գրիգորյանը` «Վրում-Վրում», «Ալիքներ» խումբը` «Քամի», Անուշ Մելքոնյանը` «Աղջիկների մոլորակ», Վլադիմիր Արզումանյանը` «Մամա», Մերի Գրիգորյանը` «Բեմն իմ տեղն է», Լիդուշիկը եւ Մերին` «Հեյ արեւ», «Դո Ռե Մի» խումբը «Pop star» երգով:

Հեռուստադիտողների sms քվեարկությունների եւ ժյուրիի որոշմամբ հաղթող է ճանաչվել Վ. Արզումանյանը: Ի դեպ sms քվեարկություն եղել է միայն նախընտրական փուլի եզրափակիչում: Նշենք, որ մանկական «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2003թ-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որին մասնակցել են Եվրոպայի 15 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին, երբ «Արեւիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ 2009թ-ին` Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով նվաճել է երկրորդ հորիզոնականը:

Դիտվել է 2373 անգամ:
Print Friendly

Leave a Reply