Տեսուչը 31 հազար դրամ կաշառք է պահանջել` «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2010 11:33

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 31-ին 31.000 դրամ կաշառք ստանալու փաստով մերկացվել է Սիսիանի սոցիալական ապահովման ծառայության տարածքային գործակալության տեսուչ, 1958 թ. ծնված Հրաչիկ .-ն:

Հետաքննությամբ պարզվել է, որ նա Գայանե Ս.-ին մեկ տարով «Փարոս» ծրագրում ընդգրկելու և նպաստ տրամադրելու համար վերջինիս ամուսնուց պահանջել և ստացել է առաջին ամսվա նպաստը` 31.000 դրամ:

Ոստիկանների հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հրաչիկ .-ն կատարել է համանման մի շարք հանցարարքներ ևս:

Այսպես.
– 1979 թ. ծնված Նաթել Մ.-ից 2008 թ. հունվարից մինչև  այս տարվա  օգոստոսն ընկած ժամանակահատվածում ստացել է 162.000 դրամ կաշառք,

– 1978 թ. ծնված Քրիստինե Ս.-ից` 2003 թ. հունվարից մինչև 2009 թ. մարտը` 494.000 դրամ,

– 1978 թ. ծնված Լիաննա Ա.-ից 2009 թ. հունվարից մինչև 2010 թ.-ը` 82.000 դրամ,

– 1973 թ. ծնված Անուշ Մ.-ից 2005 թ. մայիսից մինչև այս տարվա  հուլիսը` 267.000 դրամ:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply