Սուրբ Խաչի պատարագին հայ հոգևորականների մասնակցության հարցն առկախվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2010 11:21

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշել է առկախել երկու հայ հոգևորականների մասնակցության հարցը  սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սրբազան պատարագի մատուցմանը:

Մայր աթոռի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարակուսանքով եւ ափսոսանքով տեղեկացավ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիո իշխանությունների կողմից անհիմն պատճառաբանությամբ հետաձգվում է։ Մայր Աթոռին վստահեցվել էր, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող Պատարագից մեկ շաբաթ առաջ եկեղեցու գմբեթին մնայուն կերպով պիտի զետեղվեր օծված խաչը։

Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը»։

Մինչ այդ Մայր Աթոռը հրապարակել էր այն հոգևորականների անունները, ովքեր պետք է մասնակցեին պատարագի սուրբ արարողությանը: Նրանք էին` Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply