«Սպորտով դեպի հասարակություն» նշանաբանի ներքո մեկնարկեց Հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՀՀ լողի առաջնությունը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 5, 2010 21:27
2010թ սեպտեմբերի 4-ին Երևանի «DDD» մարզահամալիրում «Սպորտով դեպի հասարակություն» նշանաբանի ներքո մեկնարկեց Հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՀՀ լողի առաջնությունը: Առաջնությունը կազմակերպել էր Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան Հայաստանի լողի ազգային դաշնության հետ համատեղ: Այն սկսվեց հանդիսավոր քայլերգով և պաշտոնական բացման արարողությամբ: Առաջնությանը մասնակցում էին թվով քսան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ ՀՀ մարզերից և Արցախից: Համաձայն երկօրյա առաջնության կանոնադրության, մարզիկները մրցաշարի առաջին օրն իրենց ուժերը չափեցին չորս լողատարածությունում` 50մ բրաս, 25մ ազատ ոճ, 50մ թիկնալող և 100մ ազատ ոճ:
Դեռ առջևում է մրցակցային ևս մեկ օր` չորս լողատարածություններով ու պարգևատրման հանդիսավոր արարողությամբ: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն մեդալներով ու պատվոգրերով:
Այս առաջնությունը անդրանիկն է անցկացվելիք հինգ հաշմանդամային հանրապետական առաջնություններից, որոնք ներառվում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող սպորտային ծրագրում:






Facebook
Tweet This
Email This Post
