Հայաստանի վարչապետն ընդունեց հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 4, 2010 21:29

Այսօր Երևան այցելեց Հանդբոլի միջազգայն ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան: Պատվավոր հյուրին ընդունեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համատեղ քննարկվեցին գրավիչ այդ մարզաձևը Հայաստանում զարգացնելու հարցեր: Ապա նրանք ուղևորվեցին Վանաձոր, որպեսզի հետևեն «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ»հանդբոլի միջազգային մրցաշարի վերջին` Հայաստանի և Վրաստանի հավաքականների խաղին: Հայաստանի հավաքականն առավելության հասավ  28:25 հաշվով և վաստակած 4 միավորով գրավեց  երկրորդ տեղը: Հաղթող դարձավ Բելառուսի հավաքականը` 6 միավոր: Իրանի ընտրանին ունի 2 միավոր: Աղյուսակը եզրափակեց Վրաստանի հավաքականը` 0 միավոր: Վերջին  0րը Բելառուսի ներկայացուցիչները հաղթեցին իրանցիներին` 32:24:

Դիտվել է 1600 անգամ:
Print Friendly

Leave a Reply