Ժերար Դեպարդյեն ուրախ կլինի, եթե կարողանա ժամանակակից Հայաստանի մասին ֆիլմ նկարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 4, 2010 14:58

Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեն խոսեց Հայաստանի հետաքրքիր և յուրահատուկ բնության մասին։ Նա ասաց, որ հետաքրքրված է Հայաստանով և ուսումնասիրում է այս երկիրը։

«Ես գիտեմ, որ կա մի պատմություն, որը Հայաստանի մի մասն է կազմում», – ասաց նա՝ նշելով, որ շատ ուրախ կլինի, եթե կարողանամ նկարահանել ֆիլմ, որը պատմում է Հայաստանի կոնկրետ ժամանակաշրջանի մասին։

Նրա խոսքով՝ դա կարող է լինել, օրինակ, մի երիտասարդ հայի մասին, որը ապրում է Ֆրանսիայում և երբեք չի տեսել Հայաստանը։ Իսկ հերոսներին կմարմնավորեն ֆրանսահայ դերասաններ։

Դեպարդյեն կարծում է, որ այդ երիտասարդի պատմությունը բավարար է նկարահանելու համար ֆիլմ, որը ցույց կտա այսօրվա Հայաստանը։

Միաժամանակ, դերասանը նկատեց, որ դեռ չի հասկանում, թե որտեղ են հայի դժվարությունները, նրա պահանջները։

Դեպարդյեն ասաց, որ իր վերջին ֆիլմը նկարահանել է Ղազախստանում։

«Ղազախստանը մի երկիր է, որը յոթ անգամ մեծ է Ֆրանսիայից, բայց նախկին քոչվորների երկիր է, որի բնակչությունը կազմում է 17 մլն», – ասաց նա՝ նկատելով, որ Հայաստանը շատ ավելի փոքր է Ֆրանսիայից, և երկրի բնակչությունը կազմում է 3 մլն։

Իր վերջին ֆիլմում Դեպարդյեն փորձել է պատմեել քոչվորների պատմությունը։ «Ինձ համար յուրաքանչյուր պատմություն շատ լավն է։ Ամենուրեք հնարավոր է գտնել պատմություն», – հավելեց նա։

Tert.am

Դիտվել է 1551 անգամ:
Print Friendly

Leave a Reply