Այսօր արտակարգ իրավիճակների աշխատակցի օրն է

Պաշտոնական, Օրվա լուր | | September 4, 2010 14:04

Այսօր տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված շքերթ եւ արտակարգ իրավիճակների նախարարության նոր շենքի բացման արարողությունը, որին ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը:

Շքերթին մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական եւ մարզային բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները:

Հանրապետության ղեկավարը տոնի առթիվ փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում է շնորհել նախարարության երկարամյա աշխատակիցներ` Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Սերգեյ Ազարյանին եւ նույն ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վաչագան Նիկողոսյանին:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply