Ադրբեջանի նորակառույց Ազգային բանկի շենքը քանդում են, որովհետեւ այն խանգարում է Հ.Ալիեւի հուշարձանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 4, 2010 10:58

Ադրբեջանի կառավարությունը որոշել է քանդել մի քանի տարի առաջ կառուցված Ազգային բանկի շենքը

«Արմենպրես»-խ փոխանցմամբ, Բաքվի խորհրդանիշերից մեկը հանդիսացող Կենտրոնական բանկի շենքը որոշել են քանդել, որովհետեւ այն փակում է Հեյդար Ալիեւի հուշարձանը:

Կենտրոնական բանկի համար «հարմար» տեղն արդեն որոշված է, իսկ կապալառուական աշխատանքներն էլ պետք է կատարի ավստրիական մի ընկերություն: Ընկերության անունն ու նրան հատկացվելիք գումարի չափը պահպանվում է որպես «պետական գաղտնիք»:

Բայց հայտնի է դարձել, որ բանկի նոր շենքի շինարարությունը կարժենա 100 մլն մանաթից ավելի: Ադրբեջանի կենտրոնական ազգային բանկի ներկայիս շենքը կառուցվել է 10 տարի առաջ: Թեեւ ժամանակին շենքի արժեքը չի հրապարակվել, բայց հետագայում բացահայտվել է, որ նրա շինարարության ժամանակ 25 մլն դոլար գումար է յուրացվել:

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply