Բաքվում ձերբակալել են Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 4, 2010 10:39

Ադրբեջանի իսլամական կուսակցությունն ու մի շարք կրոնական կազմակերպություններ Պաղեստինի օրվա կապակցությամբ բողոքի ակցիա են կազմակերպել Բաքվում` Իսրայելի դեսպանատան առջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Pia.az կայքը, Իսլամական կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Աքիֆ Հեյդարլին «MIA» գործակալությանը հայտնել է, որ ակցիայի մասնակիցները, հավաքվելով դեսպանատան շենքի առաջ, «Պաղեստինի օրը արժանապատվության եւ հարգանքի օր է» և այլ պաստառներ են պարզել ու կոչեր հնչեցրել:

Կուսակցության խոսնակն ասել է, որ ոստիականները հեռացրել են նրանց դեսպանատան առջևից:

«Ոստիակնները մոտ 30 հոգու ձերբակալել են: Նրանց մեջ է նաեւ կուսակցության առաջնորդ Մովսյում Սամեդովը», -ասել է Հեյդարլին:

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply