Հավասար հնարավորություններ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 4, 2010 11:05

Այսօր հանդբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցաշարի վերջին հանդիպումը կանցկացնի Վանաձորում կազմակերպված միջազգային ստուգատեսում: Հակառակորդը Վրաստանի հավաքականն է: Հաջողության դեպքում մեր երկրի նորաստեղծ ընտրանին չորս հավաքականների մրցաշարում կգրավի երկրորդ տեղը, որը լուրջ ձեռքբերում կհամարվի: Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ամիրան Գոմախիձեն հայտնեց, որ չնայած կրած երկու պարտություններին, իրենց թիմն այսօր պայքարելու է հաղթանակի  հասնելու համար: Նա չթաքցրեց, որ Հայաաստանի հավաքականն իր վրա լավ  տպավորություն է թողնում և դժվար կլինի պարտության մատնել: Մասնավորապես, նշվեց, որ Վրաստանի և Հայաստանի հավաքականների հաղթանակ հասնելու հնարավորությունները հավասար են`5o:50: Ասվեց, որ մրցաշարը բարձր մակարդակով է կազմակերված, և ուրախալի է, որ այն դարձել է ավանդական: Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ, անկախ այն բանից, թե ինչ տեղ կզբաղեցնեն մրցաշարում, հետագայում էլ մասնակցելու են այս ստուգատեսին:

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply