Ովքեր են գլխավոր «մեղավորները»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 4, 2010 9:55
Վանաձորում անցկացվող հանդբոլի միջազգային մրցաշարում Հայաստանի տղամարդկանց ընտրանու տարած հաղթանակն Իրանի հավաքականի նկատմամբ մեծ ոգևորություն է առաջացրել: Թերևս, այդ է պատճառը, որ այսօր Երևանից մեծ թվով լրագրողներ են ժամանելու մրցավայր, որպեսզի լուսաբանեն ստուգատեսի ակորդային իրադարձությունները: Իսկ առայժմ Վանաձորում շարունակ խոսում են նախօրյակին կատարված փոքր հրաշքի մասին, երբ Հայաստանի ընտրանին կարողացավ առավելության հասնել հանդբոլում հեղինակություն ունեցող Իրանի ներկայացուցիչների նկատմամբ`28:27: Ի դեպ, այդ հանդիպման ժամանակ վանաձորցիները հատկապես փորձում էին ոգևորել իրենց համաքաղաքացի Ստեփան Ղազարյանին: Եվ Հայաստանի ազգային հավաքականի խաղացողը պարտքի տակ չմնաց: Նա 7 գոլի հեղինակ դարձավ: Ներկայացնենք նաև մեր թիմի մյուս խաղացողներին, ովքեր նույնպես կարողացան այդ առումով աչքի ընկնել, գրավել մրցակցի դարպասը: Դա նաև հաջողվեց Գիյոմ Գարմիրյանին (8 գնդակ), Հրայր Սալաթյանին (5), Սիրիլ Հայրափյանին (3),Սեդրիկ Ռենեին (2),Մարկ Հասիկյանին(2), Սիրիլ Բաբիկյանին( 1):






Facebook
Tweet This
Email This Post
