Բելառուսի հավաքականը խնայեց ուժերը

Օրվա լուր | | September 4, 2010 0:23

Վանաձորի մարզապալատում անցկացվող հանդբոլի տղամարդկանց հավաքականների միջազգային մրցաշարի երկրորդ օրը Բելառուսի հավաքականը 36:21 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչներին: Ընդ որում, Բելառուսի հավաքականը չօգտագրծեց իր ողջ ներուժը, և խաղահրապարկում էին հիմնականում թիմի երկրորդ կազմի խաղացողները: Հավանաբար, Բելառուսի հավաքականի մարզիչները խնայում էին ուժերն վերջին` Իրանի հավաքականի հետ հանդիպմանը լավ մասնակցելու համար: Վերջին տուրից առաջ աղյուսակը գլխավորում են Բելառուսի ներկայացուցիչները, որոնք երկու հաղթանակ են տարել` 4 միավոր: Մեկական հաղթանակ են իրենց օգտին գրանցել  Հայաստանի և Իրանի ներկայցուցիչները` 2-ական միավոր: Իսկ Վրաստանի ընտրանին անցկացրած երկու խաղերում էլ պարտվել է և եզրափակում է աղյուսակը` 0 միավոր:

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply