Ստեղծվել է թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 3, 2010 14:14
Կառավարությունը այսօր տեղի ունեցած նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2002թ. օգոստոսի 8-ի «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և «ՀՀ բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» որոշման մեջ։ Սույն փաթեթը մշակվել է հաշվի առնելով նախարարության կառուցվածքային միավորների գործառույթների դասակարգման վերլուծության արդյունքները։ Գործառույթները ճշտվել են, ավելի հստակ ձևակերպվել, վերացվել են իրավական հիմք չունեցող և կրկնվող դրույթները, ամրագրվել ՀՀ օրենսդրությամբ նախարարությանը վերապահված նոր լիազորությունները։
Մեկ այլ որոշմամբ նախարարության աշխատակազմում ստեղծվել է թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն` առանձնացված ստորաբաժանման իրավունքով, հաստատվել են դրա կանոնադրությունը և կառուցվածքը։ Գործադիրն իր երկու որոշումներով փոփոխել է նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման և ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունների կանոնադրությունները, որոնց համաձայն դրանց ամրագրվել են միայն ծառայությունների մատուցման գործառույթներ։ Լրացում կատարելով իր մյուս որոշման մեջ, կառավարությունը «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն օժտել է ձեռնարկատիրական գործունեության «հիդրոերկրաբանական տեղեկատվության (խորհրդատվության) կազմում և տրամադրում» տեսակով։






Facebook
Tweet This
Email This Post
